Քիմ Քարդաշյանը տառապում է անբուժելի հիվանդությամբ

«Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոու ծրագրի շրջանակներում պարզվել է, որ Քիմ Քարդաշյանը տառապում է անբուժելի հիվանդությամբ՝ գայլախտով։
Երբ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, իմանում է աղջկա վատառողջ լինելու մասին, նրան խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկին և շտապ պարզել ինքնազգացողության վատթարացման պատճառը։ Քիմն այդպես էլ վարվում է։

Սակայն բժշկի խոսքերը նրան հուսադրելու փոխարեն վերջնականապես կոտրում են։
Քիմն ունի հաճախ կրկնվող հոդացավեր, հոգնածություն, աստղի պնդմամբ՝ օրեր առաջ նրա ձեռքերն այնքան էին թմրել, որ չէին ենթարկվում իրե,ն և նա անգամ չէր կարողանում իքննուրույն կոճկել սեփական կրծկալը։
Բժշկական ստուգման արդյունքում պարզվել է, որ հեռուստաաստղը տառապում է գայլախտով։
Տեսնելով հուզված Քիմին՝ բժիշկը խորհուրդ է տվել նրան կրկնել անալիզները, որովհետև երբեմն դրանց պատասխանները սխալ են լինում։

Գայլախտը քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն։
Հիվանդությունն անվանումը ստացել է իր բնորոշ նշանի շնորհիվ․ քթի և այտերի վրա ցանը միջնադարում հիշեցնում էր գայլի կծած հետք։
Հիվանդները սովորաբար գանգատվում են մարմնի ջերմության անհիմն բարձրացումներից, թուլությունից, գլխացավերից, մկանացավերից, հոգնածության արագ առաջացումից։