Անանքսունամուն. փարավոնի կորած կնոջ սարսափելի պատմությունը

Թվում է, որ փարավոն Էհնաթոնի և նրա կնոջ՝ Նեֆերտիտիի դուստրը՝ Անանքսունամունը, չէր կարող դժբախտ ճակատագրի արժանանալ. չէ՞ որ նա անկրկնելի գեղեցկության տեր էր, փարավոնի դուստր էր և ոչնչի կարիք չուներ:
Սակայն նրա կյանքն այդքան էլ երջանիկ չէր: Գեղեցկուհին հասունանալուն պես ամուսնացավ Թութանհամոնի հետ, բայց Թութանհամոնը մահացել է 19 տարեկանում, անհայտ պատճառներով։ Նա մահացել է բավական հանկարծակի։ Որոշ աղբյուրներ նշում են, որ նրա մահվան պատճառը եղել է մալարիան։
Ամուսնական կյանքի մի քանի ամիսների ընթացքում Անանքսունամունը երկու անգամ հղիացել է, սակայն կորցրել է երեխաներին ամուսնու դաժանության ու բռնության պատճառով:

Մնալով միայնակ, առանց թագաժառանգի ու շրջապատված իշխանատենչ տղամարդկանցով, Անանքսունամունը փորձում էր ամուսին գտնել իր համար, որպեսզի կարողանա կառավարել երկիրը:
Անկեղծ ու միամիտ գեղեցկուհին ամուսնացավ Թութանհամոնի գլխավոր խորհրդականներից մեկի՝ Էյեի հետ: Սակայն այդ ամուսնությունը փրկության փոխարեն նոր դժբախտությունների պատճառ դարձավ: Ամուսնությունից օրեր անց Անանքսունամունն անհետ կորավ:
Հնագետները տարիներ առաջ գտել են ոսկորներ, որոնք իրենց պնդմամբ՝ կարող են պատկանել փարավոնի կորած կնոջը: Դրանք մասնատված են եղել և անգամ փշրված:
Հնագետների հավաստմամբ՝ Անանքսունամունին ոչ թե սպանել են, այլ տանջամահ են արել՝ նրա վրա լցնելով մի քանի տոննա քար: