«Էլենի օրագիրը»-ի աստղերը Մարինկա Խաչատրյանի ծննդյան տոնին

Ավելի վաղ Ձեզ ներկայացրել էինք, որ երեկ տեղի է ունեցել դերասանուհի Մարինկա Խաչատրյանի ծննդյան տոնը։ Ծննդյան խնջույքին ներկա էին հայտնի հյուրեր, այդ թվում «Էլենի օրագիրը» սերիալից մեզ հայտնի դերասանուհիներ Իննա Խոջամիրյանը, Հասմիկ Խոջյանը, Իրինա Այվազյանը, երգչուհի Նարե Գևորգյանը և այլք։ Հիշեցնենք, որ Մարինկան նույնպես նկարահանվել է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, իսկ այժմ նկարահանվում է Շանթ TV-ի «Երկուսով» հեռուստասերիալում։

Ծննդյան խնջույքից լուսանկարներ և տեսանյութեր կան հրապարակված դերասանուհիների ինստագրամյան էջերում, ինչպես նաև Ինստագրամի Stories բաժնում։ Աղջիկները լուսանկարները բարեմաղթանքներով և գեղեցիկ խոսքերով են ողողել։