Խաբիբ Նուրմագոմեդովը երրորդ անգամ հայր կդառնա

UFC-ի 30-ամյա թեթևքաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը երրորդ անգամ հայր կդառնա։ Այս մասին հայտնել է Խաբիբի հայրը՝ Աբդուլմանապը։
Հայտնի է, որ Խաբիբը ամուսնացած է, բայց կնոջ ինքնությանը պարզ չէ։ 2015-ին նրանց ամուսնությունից անմիջապես հետո զույգը ունեցավ իրենց առաջնեկին՝ աղջկան, որից երկու տարի հետո էլ ծնվեց նրանց երկրորդ երեխան, այս անգամ տղա, երեխաների անունները ևս հայտնի չեն։

Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնիություն ձեռք բերեց անցած տարվա իր մենամարտից հետո, նա մրցում էր Քոնոր Մաքգրեգորի հետ։ Այդ իրադարձությունը սպորտային աշխարհում մեծ աշխուժություն բերեց, քանի որ նրանց հակամարտությունը արդեն երկար տարիներ է, ինչ շարունակվում էր։