Մեգան Մարքլն անհաջողություն է բերում իր ընկերուհուն

Մեգան Մարքլը դեռ 2010 թվականից մտեիմ հարաբերությունների մեջ է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, և չնայած իր բազմազբաղ առօրյային՝ դքսուհին միշտ ժամանակ է գտնում, որպեսզի այցելի ընկերուհու խաղերին և աջակցի նրան:
Շշուկներ են պտտվում, որ հենց Սերենան է ծանոթացրել Մեգան Մարքլին ու արքայազն Հարրին:
«US Open»-ի եզրափակչում Սերենան պարտվել է 19-ամյա Անդրեսկուին:ի
Առաջին պարտությունը Սասեքսի դքսուհու՝ Մեգանի աչքերի դիմաց Սերենան կրել է 2018 թվականին Ուիմբլդոնի եզրափակչում, երկրորդը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերին: Սա արդեն թենիսիստուհու երրորդ ձախողումն է:
Սերենա Ուիլյամսի երկրպագուները Մեգան Մարքլին անվանել են թենիսիստուհու «անհաջողության թալիսմանը». նրանց կարծիքով դքսուհին իր ներկայությամբ անհաջողություն է բերում իր ընկերուհուն: Երկրպագուները Մեգանին տվել են «սև կատու» մականունը:
Ինքը՝ Մեգան Մարքլը, այս բոլոր մեղադրանքներն ընդունել է ժպիտով և աջակցել է ընկերուհուն՝ հավատացնելով նրան, որ հաջորդ անգամ նա հաստատ հաղթանակ է տանելու: