«Քեթի, քեզ շատ եմ սիրում». Գուֆի հուզիչ շնորհավորանքը

39-ամյա երգիչ Գուֆը՝ Ալեքսեյ Դոլմաթովը, շնորհավորել է իր նախկին սիրեցյալին՝ երգչուհի Քեթի Տոպուրիային, 33-ամյակի կապակցությամբ:

«Քեթի, ես չեմ կարող նշել քեզ այս լուսանկարում, որովհետև դու բոլոր սոցիալական կայքերում արգելափակել ես ինձ, շնորհավորում եմ քեզ ու մաղթում երջանկություն: Քեթի, ես քեզ շատ եմ սիրում»,– հուզիչ գրառմամբ կիսվել է Գուֆը՝ հրապարակելով իր և Քեթիի մի քանի տարվա վաղեմություն ունեցող լուսանկարները, որտեղ նրանք եջանիկ զույգ են:
Հիշեցնենք, որ Քեթին լքել է երգչին նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով, բայց Գուֆը չի դադարում նրանից ներում խնդրել՝ նվիրելով
Տոպուրիային երգեր կամ բանաստեղծություններ:

Գուֆն իր նախկին կնոջից՝ Այզա Անոհինայից մեկ որդի ունի, ում հետ երգիչն այդքան էլ հաճախ չի հանդիպում, իսկ Քեթին մեծացնում է իր 4-ամյա
դստերը, ում հայրը գործարար Լև Հեյմանն է:
Գուֆի հրապարակումը չի արժանացել երկրպագուների համակրանքին. ինստագրամյան հետևորդների մի մասը կարծում է, որ երգիչն իրավունք չուներ հրապարակել նման ինտիմ լուսանկարներ Քեթիի հետ բաժանումից հետո:
Շատերը հեղեղել են նրա լուսանկարի մեկնաբանությունները քննադատություններով ու մեղադրանքներով: