Լիլիթ Հովհաննիսյանի նուրբ և վարդագույն կերպարը

Երգուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։ Լուսանկարում Լիլիթը նուրբ կերպարում է՝ եթերային գույների մեջ։ Երգչուհու ինստագրամյան հետևորդները ևս բարձր են գնահատել նրա տեսքը՝ մեկնաբանությունները ողողելով դրական խոսքերով։

Նշենք, որ Լիլիթը ԱՄՆ-ում է համերգային ծրագրով։ Նա իր համաշխարհային շրջագայության շրջանակներում ելույթ կունենա ԱՄՆ Բոստոն և Նյու Ջերսի, ինչպես նաև կանադական Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում։