«Անձրևներին պետք է մի քիչ արևոտ լինել»․ Նազենի Հովհաննիսյանը իսպանուհու կերպարում

Նազենի Հովհաննիսյանը, ով պարբերաբար թարմացնում է իր ինստագրամյան էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ, կրկին թարմացրել է այն։ Այս անգամ հաղորդավարուհին հանդես է եկել տաքարյուն իսպանուհու կերպրով՝ վառ կարմիր գույների մեջ։ Լուսանկերներից մեկում Նազենին փոքրիկ Միքայելի հետ է, ով հաղորդավարուհու խոսքերով՝ մեծանում է կոմիտասյան երգերի ներքո։

«Մեր երեխաներին ինչ կասկածելի երգերի տակ ասես չենք մեծացնում, հետո բողոքում ենք, որ հայրենի բնությունը չի սիրում, որ մեծերին չի հարգում կամ իր լեռների համար կռիվ չի տալիս: Կզարմանանք, թե ինչու Կոմիտաս չի լսում, պատարագի չի գնում կամ միտք ու երևակայություն չունի: Մանկուց ինչով սնում ենք, ինչ լսում է ու ինչ տեսնում` դա էլ սովորում է յուրաքանչյուր երեխա:
Միքայելն այնքան սիրուն օրինակ էր` հայկականության ու որակի, նույնիսկ այս տարիքում»,- լուսանկարին կից գրել է Նազենի Հովհաննիսյանը: