Երգչուհի Մարտա Կիրակոսյանը յուրահատուկ դիմահարդարմամբ

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Լուսանկարում Մարտան ներկայացված է խոշոր պլանով՝ կենտրոնանալով դիմահարդարի կատարած հետաքրքիր աշխատանքի վրա, իսկ երգչուհու երկրպագուները, մեղմ ասած, տպավորված են։ «Ինչքան սիրուն ես», «Մարտա, թույն է, գժվելու», «Ուղղակի գծագրված եք»,- գրել են Մարտայի ինստագրամյան հետևորդները։