Զարուհի Բաբայանը դստեր՝ Սոֆի Դևոյանի և լեգենդար Գոհար Վարդանյանի հետ

Երգչուհի Զարուհի Բաբայանը դեռ շարունակում է գտնվել ՌԴ-ում։ Հիշեցնենք, որ երգչուհին այնտեղ է աղջկա՝ Սոֆի Դևոյանի պատճառով, ով որոշել է ուսումը Մոսկվայում շարունակել։ Երգչուհին թարմացրել է իր ինստագրամյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ դստեր և լեգենդար Գոհար Վարդանյանի (հայազգի հետախույզ, օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») հետ։

«Կյանքում եզակի դեպքեր են լինում, երբ հանդիպում ես լեգենդար, հետաքրքիր, ուժեղ, անվախ և hայրենիքի համար պատմական հետք թողած կնոջ հետ։Ամուսիններ, որոնց անունները այսօր արդեն լավ գիտեն միլիոնավոր մարդիկ․ Գոհար և Գևորգ Վարդանյաններ»,- լուսանկարներին կից գրել է Զարուհի Բաբայանը։