Օգտակար և արդյունավետ դիետա

Ձվի դիետան կօգնի Ձեզ հրաժարվել ավելորդ 10 կիլոգրամներից:Ձուն հագեցածության զգացում է առաջացնում և դրա հետ մեկտեղ լավացնում է նյութափոխանակությունը: Ձվի դիետան տևում է  ընդամենը մեկ շաբաթ:
Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում։ Երեխա լույս աշխարհ բերելու մտադրություն ունեցող զույգերին գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ անպայման ձու ներառել, քանի որ այն տղամարդու սերմնահեղուկի որակական հատկանիշները բարձր պահելու, իսկ կանանց էլ պտղի զարգացման համար անհրաժեշտ ֆոլաթթվով ապահովելու հատկություն է դրսևորում:
Հավին ձուն նաև նպաստում է ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը և ատամների, եղունգների ու մազերի որակի բարելավմանը:

Նախաճաշին՝ 2 հատ նարինջ, 2 հատ թերխաշ ձու, մի բաժակ անյուղ կաթ:
Ճաշին՝ մի բաժակ յոգուրտ, 300 գրամ հավի խաշած կրծքամիս, 2 հատ խաշած ձու:
Ընթրիքին՝ 200 գրամ հավի խաշած կրծքամիս, 2 հատ խաշած ձու, 1 հատ նարինջ:
Այս սննդակարգին հարկավոր է հետևել ընդամենը 7 օր և արդյունքը կապշեցնի ձեզ։