«Երկար ձգվող բազմասերիանոց ֆիլմերում այլևս չեմ լինի»․ դերասանուհի Ադրիանա Գալստյանը իր դերերի, նոր նախագծերի և հաճելի հայտնիության մասին - showbiz.am

«Երկար ձգվող բազմասերիանոց ֆիլմերում այլևս չեմ լինի»․ դերասանուհի Ադրիանա Գալստյանը իր դերերի, նոր նախագծերի և հաճելի հայտնիության մասին

By

Դերասնուհի Ադրիանա Գալստյանը, ով վերջին ժամանակներս մեր հեռուստաեթերում չի երևում, հեռուստադիտողին հայտնի է շատ ու շատ դերերով, որոնք կերտել է մի շարք սիրված նախագծերում․ «Ֆուլ Հաուս» սիթքոմը, «Հեքիաթահարված» գեղ/ֆիլմը, «Նռան հատիկ» հեռուստասերիալը և այլն։
ShowBiz.am-ը զրուցել է Ադրիանա Գալստյանի հետ, փորձել պարզել, թե նա, դերասանական կրթություն չունենալով, ինչպե՞ս է հայտնվել հեռուստաեթերում։ Խոսել ենք նոր նախագծերի, կերտած դերերի, իր հայտնիության, ինստագրամյան էջի, հետևում մնացած ամառվա, զուգահեռ աշխատանքների և այլնի մասին։


— Որքանով մեզ հայտնի է, Դուք դերասանական կրթություն չունեք, ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք ֆիլմերում ու սերիալներում, հե՞շտ են տրվում Ձեզ Ձեր դերերը։

— Այո, չունեմ դերասանական կրթություն, բայց դա երբեք չի խանգարել իմ ակտիվ գործունեությանը՝ որպես դերասանուհի։ Սկզբում հեշտ չի տրվել ոչինչ։ Սկսել եմ ամենափոքր քայլերից, անցել եմ բավականին դժվար ուղի՝ հաղթահարելով բազում խնդիրներ։ Մասնակցել եմ քասթինգների և հավանության արժանացել ռեժիսորների կողմից։ Այդպիսով ինձ տրվել է շանս՝ նկարահանվելու տարբեր նախագծերում։ Իսկ այժմ, շնորհիվ այդ երկարատև աշխատանքի, ստանում եմ ամենատարբեր առաջարկներ. պարզապես յուրաքանչյուր կերպարի հետևում կա մեծ պատասխանատվություն, ինչումն էլ կայանում է դժվարությունը։

— Վերջերս հեռուստատեսությամբ չեք երևում, ի՞նչ նոր նախագծեր ունեք, ինչո՞վ կուրախացնեք Ձեր երկրպագուներին։

— Շուտով կա անակնկալ իմ հեռուստադիտողին, որը կլինի էկրաններին հոկտեմբեր ամսին։ Իսկ երկարատև դադարը պայմանավորված է ոչ միայն հանգստով, այլև հետագա քայլերի և նախագծերի հետ կապված նոր մոտեցումով և սկզբունքներով։ Ամեն դեպքում ներկա պահին կարող եմ հստակ ասել, որ երկար տևողությամբ հեռուստասերիալներում այլևս չեմ լինի։

— Նոր դերում խաղալու առաջարկ ստանալիս ի՞նչ է ձեզ հարկավոր այն ընդունելու համար:

— Նոր առաջարկի դեպքում կարևորում եմ իմ կերպարի հետ կապված յուրաքանչյուր դետալ՝անգամ պահանջվող տեսք, խոսք, ընդհանուր վիճակ։

— Ձեր կերտած դերերից ո՞րը կառանձնացնեք, ո՞րն է ավելի հոգեհարազատ և յուրահատուկ եղել։

— Յուրաքանչյուր կերպարի հետ ունեցել եմ առանձնահատուկ վերապրում, էմոցիա և ասելիք։ Հետևաբար չեմ կարող առանձնացնել մեկը։

— Հաճելի՞ է, երբ դրսում տեսնելիս Ձեզ ճանաչում են, հայտնիությունը ի՞նչ է տվել Ձեզ ու ի՞նչ փոխել Ձեր կյանքում։

— Իհարկե շատ հաճելի է լինել սիրված և գնահատված։ Դա է՛լ ավելի է ոգեշնչում և պարտավորեցնում։ Հայտնիությունը ոչ միայն ինձ, կարծում եմ, բոլորին էլ տվել է աշխատանքային նոր հնարավորություններ՝ նոր հոնորարով։ Իսկ իմ կյանքում որևէ էական փոփոխություն չի եղել։ Ես նույն Ադրիանան եմ՝ նույն նախասիրություններով, նույն ընկերներով, նույն պոզիտիվ էներգիայով։

— Ձեր ինստագրամյան էջը բավականին հետևորդներ ունի. այն ծառայում է որպես շփման միջոց, թե՞ նոր լուսանկարներ կամ տեսանյութեր տեղադրելու համար է: Սիրու՞մ եք ֆոտոշարքեր իրականցել:

— Ինստագրամյան կայքս ոչ միայն լուսանկարներ տեղադրելու, ընկերներիս և այլ հետաքրքիր կայքերի հետևելու, այլև համագործակցության համար է։ Կայքով զբաղվում եմ ոչ միայն ես։ Աշխատում ենք տարբեր բրենդների, խանութ-սրահների և online-shop կայքերի հետ։ Ասեմ, որ շատ անգամներ ստացել եմ գեղեցիկ, օրիգինալ նվերներ այլ կայքերից։ Այժմ ավելի շատ ինքս եմ սիրում անել նկարներ կայքի համար։

— Ինչպե՞ս ամառն անցկացրեցիք։

— Այս ամառ ավելի պասիվ էր հանգիստս։ Հանգստի պատրասվում եմ մեկնել ձմռանը։

— Դերասանի կարիերային զուգահեռ ուրիշ ինչ որ բանով զբաղվու՞մ եք։

— Ունենալով համապատասխան կրթություն՝ դասավանդում եմ անգլերեն տարբեր տարիքային խմբերին։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

 

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ