Էմմիի հանգստի նոր լուսանկարները Իտալիայից

Երգչուհի Էմմին այս օրերին իր հանգիստն է անցկացնում հեքիաթային Իտալիայում։ Երգչուհին պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում իր հանգստից՝ թարմացնելով ինստագրամյան էջը կամ դրա Stories բաժինը։ Լուսանկարներից մեկում երգչուհուն ընկերակցում է երգիչ Էրիկը, ով, ինչպես արդեն նշել էինք, նույնպես հանգստանում է Իտալիայում։ Լուսանկարներից երևում է, որ երգչուհին հիանալի ժամանակ է անցկացնում՝ այցելելով Իտալիայի տեսարժան վայրերը։