Քայլի Ջենների մերկ լուսանկարները՝ ամուսնու հետ

22-ամյա Քայլի Ջենները սոցիալական ցանցերը «պայթեցրել է» գայթակղիչ ֆոտոշարքով։ Հայտնի հեռուստաաստղը ինստագրամյան էջում լուսանկար է տեղադրել ամուսնու՝ Թրևիս Սքոթի հետ։ Նոր լուսանկարը տեղ է գտնելու «Playboy» ամսագրի աշնանային համարում։ Լուսանկարի հեղինակը Սաշա Սամսոնովան է, ով բավականին հաճախ է համագործակցում Քայլի Ջենների հետ։

«Երբ Հյուսթոնը հանդիպում է Լոս Անջելեսին»,- լուսանկարը մեկնաբանել է Ջենները՝ նկատի ունենալով քաղաքները, արտեղ սիրահարները մեծացել են։

«Playboy»-ի էջում ևս մեկ լուսանկար է հայտնվել, որը նույնպես ներառված կլինի գալիք համարում։ Դրանում աշխարհի ամենաերիտասարդ միլրարդատերը կրկին պատկերված է ամուսնու հետ։ Կայքում հրապարակվել է նաև Քայլիի եւ Թրևսիսի մասին նյութի թիզերը։ Համարը վաճառքում կլինի սեպտեմբերի 17-ից։