Ո՞ր սանրվածքն է նորաձև այս աշնանը

Այս աշնանը մոռանում ենք բարդ սանրվածքների մասին և վերադառնում ենք մանկություն։
Թրենդում պարզ և հասարակ սանրվածքներն են, որոնք անչափ հեշտ է ստանալ տանն ինքնուրույն։
Այս աշնանը նորաձև են լինելու շատենները: Վարսերի այս գույնը կերպարին հաղորդում է նրբություն ու էլեգանտություն: Սակայն այս գույնը բոլորին չի համապատասխանում: Շատենները բնավորությամբ մեղմ, խաղաղասեր ու համեստ են:
Եթե ձեր վարսերի բնական գույնը կարմիրն է կամ մուգ սևը, ապա կարիք չկա ընտրել այս գույնը, որովհետև ձեր ներքին կրքոտ և ուժեղ էներգետիկային չի համապատասխանի այն:
Նորաձև են երկար սանրվածնքերը: Հիշեք, որ օմբրեն ու բալայաժն արդեն նորաձև չեն, խուսափեք նաև շատ վառ գույներից՝ կապույտ, վարդագույն, կանաչ. սրանք նույնպես կորցրել են իրենց ակտուալությունը:
Այս աշնանը փորձեք լինել մաքսիմալ բնական և նուրբ: