Խենթ Լեդի Գագան վերադառնում է․ երգչուհին ներկայացրել է իր՝ «Haus Laboratories» բրենդը

33-ամյա երգչուհի Լեդի Գագան, ով տարիներ առաջ մեծ ճանաչում ձեռք բերեց իր «Bad romance» կատարման շնորհիվ, զարդարել է «Allure» ամսագրի շապիկը իր էքստրավագանտ ու պրովոկացիոն կերպարով։
Լեդի Գագայի խենթություններին ու անսպասելի կերպարանափոխություններին սովոր էին նրա բոլոր երկրպագուները, սակայն երգչուհին բավականին երկար ժամանկ է, ինչ հեռվացել էր իր անսովոր կերպարներից՝ դառնալով կանացի, էլեգանտ ու նրբագեղ։

Իր նոր ֆոտոշարքով երգչուհին ցույց է տվել երկրպագուներին, որ խենթ Լեդի Գագան վերադառնում է։ Վառ դիմահարդարմամբ, կիսամերկ ու փեթուրներով․ երգչուհին ուրախացրել է երկրպագուներին և ներկայացրել է իր բրենդը։
«Ես գիտեմ, որ հիմա շատ աստղեր զբաղվում են բիզնեսով և ունեն իրենց ապրանքանիշերը, սակայն ինձ համար միևնույն է՝ կգնեք դուք իմ բրենդից ինչ-որ բան, թե ոչ։ Ես, պարզապես, ցանկանում եմ կիսվել, որ հիանում եմ այն մարդկանցով, ովքեր դիմահարդարումը համարում են արվեստ ու զբաղվում են դրանով ինչպես արվեստագետները»,- ասել է Գագան։

Հիշեցնենք, որ Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյքի ամուսնալուծության պատճառով երգչուհին երկար ժամանակ սկանդալների կենտրոնում էր։ Սակայն վերջերս պարզ դարձավ, որ Լեդի Գագան հանդիպում է այլ տղամարդու հետ և ոչ մի մեղք չունի Կուպերի ու Շեյքի բաժանության մեջ։