Ծովինար Մարտիրոսյան. «Երբեք չեմ ձգտել փառքի ու չեմ ձգտելու» - Showbiz.am

Ծովինար Մարտիրոսյան. «Երբեք չեմ ձգտել փառքի ու չեմ ձգտելու»

ShowBiz.am կայքի հետ զրույցում Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը պատմել է  դերասանի մասնագիտության բարդությունների և իր անցած ուղու մասին:

«Իհարկե, նոր ներկայացումներ սպասվում են, կան նաև խոստումնալից առաջարկներ, սակայն չեմ խոսի դրանց մասին: Կլինի՝ կիմանաք»,- ասում է Ծովինարը:

Ծովինարը բեմի հոտն ու շունչը սիրել է դեռ մանկուց: Դերասանուհին հաճախ է կիսվել զրույցներում, որ դեռ մանուկ տարիքում կանգնում էր հայելու առաջ, բեմադրում ներկայացումներ ու ինքն իրեն ծափահարում:
Ընդունվելով թատերական համալսարան՝ Վահե Շահվերդյանի արվեստանոց, Ծովինարը գտավ իր իրական կոչումը:

«Դերասանուհու երեք ամենակարևոր հատկանիշներն են՝ խոսք, շնորհ, կեցվածք:
Ողջ մանկությունս անցկացրել եմ թատրոնում։ Հենց այդ մասնագիտությունն էլ պետք է ընտրեի։ Եթե չընտրեի դերասանուհու մասնագիտությունը, ապա կդառնայի երգչուհի»,- խոստովանում է դերասանուհին:

Հաջողության հասնելու ուղին բարդ էր և լի խոչնդոտներով, սակայն Ծովինարին հաջողվեց կայանալ ու ձեռք բերել բազմաթիվ երկրպագուների սերը:

 «Երբեք չեմ ձգտել փառքի ու չեմ ձգտելու։ Ամեն ինչ թողել եմ Աստծո հույսին:
Սունդուկյանի անվան թատրոնում խաղացել եմ իմ առաջին ներկայացումը «Բուրատինոն», որտեղ ինձ բաժին էր հասել Մալվինայի դերը։
Մուրացանի՝
«Ռուզան» պիեսի համար եմ խենթանում, որի բեմականացման ժամանակ ես կատարում էի հենց Ռուզանի դերը։ Դա ինձ համար ոչ միայն հոյակապ դեր էր, այլ նաև հետաքրքիր փորձ, որի ժամանակ համագործակցեցի ռեժիսոր Վահե Շահվերդյանի հետ»,- պատմում է դերասանուհին:

Ծովինարի ամուսինը հայտնի դերասան Նարեկ Հայկազյանն է, ում հետ դերասանուհին ծանթացել է Թատերական համալսարանում: Ծնողների ճանապարհով է գնում նաև Ծովինարի և Նարեկի ավագ որդին, ով արդեն խաղում է Սունդուկյանի թատրոնում:

«Որդիս վերջերս հրաժարվեց որոշ դերերից, որովհետև ցանկանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Ես ել եմ ցանկանում, որ նրա այդ երազանքն իրականանա ու կընդունեմ նրա կողմից ընտրված ցանկացած մասնագիտություն
»,- կիսվում է Ծովինարը:

Դասավանդելով դերասանի վարպետություն կրտսեր սերնդին՝ Ծովինարը գիտի և ընդունում է ոլորտում առկա խնդիրներն ու գտնում է, որ լավ, պրոֆեսիոնալ դերասան դառնալու գլխավոր պայմանը շատ գիրք կարդալն է:

«Կան մարդիկ, ովքեր չունեն դերասանի մասնագիտություն, բայց ունեն վարպետություն։ Դիպլոմի բացակայությանը վատ չեմ վերաբերվում: Եթե խաղան պրոֆեսիոնալ դերասաններ սերիալներն ավելի որակով կլինեն:
Մի մոռացեք՝ սերիալները օճառային օպերաներ են և նախատեսված են նրանց համար, ովքեր միշտ տանն են
»,- ասում է Ծովինարը:

 

Իսկ ինչ վերաբերվում է այն բանին՝ ինչո՞ւ են ռեժիսորները ընտրում դերասանների՝ հիմնվելով ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ գեղեցիկ արտաքինի վրա, դերասանուհին պարզաբանում է. «Դերասանուհին պարտավոր է գեղեցիկ լինել բայց գեղեցիկ ասելով նկատի չունեմ այսօրվա ընդունված ստանդարտները։ Հիմա նայելով աղջիկներին՝ շատ ժամանակ շփոթում եմ, որովհետև նույն դեմքերն են, իրար շատ նման։ Կորցրել են անհատականությունը»։

Դերասանուհին կարծում է, որ դերասանական վարպետության հիմքը տաղանդն ու լավ կրթությունն է, սակայն նա չի տեսնում Թատերական համալսարանի մեղքի բաժինը՝ հավատացնելով, որ սովորողն ամեն տեղ էլ կսովորի:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին