Անաստասիա Զավորոտնյուկը քաղցկեղո՞վ է տառապում

Նոր Մոսկվայի Կրեկշինո քոթեջային ավանի բնակչուհին, որտեղ ապրում է նաև Անաստասիա Զավորոտնյուկը, պատմել է դերասանուհու հետ իր վերջին հանդիպման մասին։ Կնոջ խոսքերով՝ նա մի կերպ է ճանաչել աստղին։
«Անկեղծ ասած՝ անգամ չճանաչեցի։ Նա չէ՞ որ միշտ նիհարիկ է եղել, սլացիկ։ Իսկ այստեղ այնքան լիքոտ էր, բոլորովին այլ մարդ։ Եվ նրա շքեզ մազերից ոչինչ չէր մնացել՝ կոս էր գլխին։ Այս ամենը դեղերից է․․․»,- պատմել է դերասանուհու հարևանուհին։

Ինչպես պնդում է կինը, հիմա դերասանուհուն «կարծես թե պառկեցրել են հիվանդանոցում, իսկ մինչ այդ՝ ամռանը, նա տանն է եղել»։

«Այո, հիվանդ է։ Ավանում նրան գրեթե չեն տեսել, ես մտածում էի՝ դստեր մոտ Ամերիկա է գնացել։ Բայց հետո տեսնում եմ․ Վալյան միշտ լաց է լինում։ Նաստյայի մոտ, ասում են, ուժեղ գլուխն է ցավում, քնել չի կարողանում»,- ավելացրել է հարևանուհին։

Դերասանուհու համերգային տնօրենը նրա հիվանդության մասին խոսակցությունները չի մեկնաբանում։ Նրա խոսքերով՝ դերասանուհին ամեն ինչ ինքը կասի՝ սեպտեմբերին հարցազրույց տալով կենտրոնական հեռուստաընկերություններից մեկում։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Անաստասիան չեղարկել էր մի շարք ներկայացումներ։ Դերասանուհին չի հայտնվում հանրության առջև, իսկ իր սոցցանցերում հրապարակում է միայն արխիվային լուսանկարներ։
Խոսակցությունների համաձայն՝ դերասանուհու մոտ հայտնաբերել են ուղեղի քաղցկեղ։