Արենա Զեյնալյանի նուրբ ու կանացի լուսանկարը

«Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող Արենա Զեյնալյանը կարճ ժամանակում կարողացավ ճանաչում ու բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերել:
Հայաստանի գլխավոր գեղեցկուհիներից մեկը բավականին ակտիվ է իր միկրոբլոգում՝ ուրախացնելով իր երկրպագուներին գեղեցիկ լուսանկարներով:
179 սմ հասակով գեղեցկուհու սլացիկ ու շքեղ կազմվածքը երբեք անտարբեր չի թողնում ինստագրամյան հետևորդներին:
Այս անգամ Արենան հրապարակել է իր նուրբ լուսանկարը, որն արժանացել է երկրպագուների բարձր գնահատականին: