Նա դիմել է 22 վիրահատության, որպեսզի նմանվի Բարբի տիկնիկին

18-ամյա Գաբրիելա Իրաչկովան, ով Չեխիայում հայտնի միլիոնատերերից մեկի դուստրն է, դեռ 16 տարեկանից սկսել է դիմել բազմաթիվ վիրահատական միջամտությունների, որպեսզի ձեռք բերի իր երազանքների՝ Բարբի տիկնիկի տեսքը:
Գեղեցկուհին դիմել է 8 պլաստիկ վիրահատության և 14 կոսմետիկ միջամտության, որպեսզի ձեռք բերի այն իդեալական տեսքը, որն այսօր ունի: Սակայն Գաբրիելան լրագրողների հետ զրույցներում խոստովանել է՝ ասելով, որ լիարժեք գոհ չէ վիրահատությունների արդյունքից և չի պատրաստվում կանգ առնել:

Նա շարունակելու է կատարելագործվել. հիմա աղջիկը մեկնել է ԱՄՆ, որտեղ պլաստիկ վիրաբուժությունն ավելի զարգացած է:
Մեծահարուստների դուստրը երկու անգամ հայտնվել է մահվան եզրին՝ վիրահատության ժամանակ սուր ալերգիկ ռեակցիաների պատճառով, սակայն անգամ դա նրան հետ չի պահում կրկին վիրահատվելու մտքից:

Չնայած իր արտաքինին՝ Գաբրիելան տանել չի կարողանում նման վիրահատությունների դիմած տղամարդկանց:
Նրա կարծիքով գեղեցիկ լինելը կանանց առաքելությունն է, իսկ տղամարդիկ պետք է լինեն ուժեղ ու առնական: Հմայիչ Քենի փոխարեն գեղեցկուհին որոշ ժամանակ հանդիպում էր 64-ամյա չեխ միլիարդատերի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց սիրավեպն ավարտվեց: