Պավել Վոլյան ծաղրել է Բուզովային

Կատակերգու Պավել Վոլյան, ով հաճախ է հումորային հրապարակումներ անում իր ինստագրամյան էջում՝ զվարճացնելով երկրպագուներին, կրկին որոշել է ծաղրել Օլգա Բուզովային:
Հումորիստն իր միկրոբլոգում հետևորդների հետ կիսվել է Իգոր Ստոմախինի լուսանկարով:
«Իգոր Ստոմախինի լուսանկարը։ Դուք նույնպես պատուհանին տեսնո՞ ւմ եք Բուզովայի դիմանկարը։ Տիեզերքը զգուշացնում էր մեզ»,- կատակել է Վոլյան։
Մեկնաբանությունների բաժնում հումրիստը նշել է, որ լուսանկարն արվել է 20-րդ դարում:
Նրա հետ համաձայնվել են բազմաթիվ հետևորդներ: Օլգան դեռ չի արձագանքել Վոլյայի այս հրապարակմանը:

Չնայած իր շուրջ մշտապես պտտվող նման կատակներին՝ Օլգա Բուզովան այսօր համարվում է ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի և հարուստ երգչուհիներից մեկը:
Նա 2018 թվականին մոտ 257 միլիոն է վաստակել համերգային շրջագայություններից, գովազդային հոլովակներից և «Дом 2» նախագծից:
«Forbes» ամսագիրը հավաստմամբ՝ Օլգան համարվում է Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը:
Միայն «ДОМ 2» նախագծից աստղը վաստակել է 3.9 միլիոն դոլար: