Կենդանակերպի նշաններից ո՞վ է «Ձախորդ Փանոս»

Կույս
Կույսերը կենդանակերպի ամենաանհաջողակ նշաններից են, ու նրանց ձեռնարկած յուրաքանչյուր գործ դատապարտված է տապալման:
Սակայն դրանում մեղավոր են միայն իրենք: Կույսերը չափազանց անվստահ են: Վախենալով ինչ-որ բանից՝ նրանք այնքան են իրենց ներշնչում, որ բոլոր վախերը կատարվում են:
Կույսերը նաև կենդանակերպի ամենանվստահ նշաններից են: Իրենց ուժերի վրա նրանք երբեք վստահ չեն և շուտ հետ են կանգնում ընդունած որոշումներից:
Կույսերին բավականին հեշտ է կոտրել, որովհետև մեկ անգամ սայթաքելով՝ նրանք հրաժարվում են շարունակել պայքարը: Կույսերի անհաջողության պատճառը նաև այն է, որ վերջիններս իրենց հույսը միշտ դնում են ուրիշների վրա և իրենց բոլոր անհաջողություններում մեղադրում են շրջապատին: Նրանք դասեր չեն քաղում արած սխալներից և կրկնում են դրանք նորից՝ չընդունելով իրենց մեղքը:
Կենդանակերպի այս նշանները հազվադեպ են ունենում լավ կարիերա:

Առյուծ

Առյուծների անհաջողության պատճառը չափազանց բարձր ինքնագնահատականն է և ինքնասիրահարվածությունը: Նրանք կարծում են, որ միշտ ճիշտ են վարվում և չեն ցանկանում փոխվել, ինչի հետևանքով էլ հաջողությունը երես է թեքում նրանցից: Սակայն կենդանակերպի այս մեծամիտ նշանին հաջողություն պետք չէ. նա այնպես կարող է ներկայացնել իր կարգավիճակն ու ձեռքբերումները, որ ոչ ոք չի էլ մտածի նրա անհաջողակ լինելու մասին:
Ի տարբերություն Կույսերի՝ Առյուծները երբեմն հասնում են մեծ բարձունքների, եթե մի կաղմ են դնում իրենց եսասիրությունն ու մեծամտությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորների անհաջողության պատճառը նրանց անտարբերությունն է: Կենդանակերպի այս նշանին հնարավոր չէ շահագրգռել, նրանց կյանքը միապաղաղ է, որովհետև Աղեղնավորները վախենում են փոփոխություններից:
Սակայն աղեղնավորներին այդքան էլ չի անհանգստացնում իրենց անհաջողակ լինելու փաստը, նրանք ամեն բանի վերաբերվում են թեթև և անգամ քամահրանքով: