Աշխարհի ամենաուժեղ տղամարդը հայ է

Պատրիկ Բաբումյանը համարվում է աշխարհի ամենուժեղ մարդկանցից մեկը:
Ազգությամբ հայ Պատրիկը ծնվել է Իրանում, բայց 7 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա:
2011 թվականին Բաբումյանը ճանաչվել է «Գերմանիայի ամենաուժեղ մարդ», իսկ 2012 թվականին նա ողջ աշխարհում ռեկորդ է սահմանել՝ բարձրացնելով 556 կիլոգրամանոց ծանրաձողը: Պատրիկը ոչ միայն պահել է այն, այլ նաև ծանրաձողով կարողացել է անցնել 10 մետր:
Այսօր Պատրիկ Բաբումյանը հայտնի է նաև մեկ այլ առանձնահատկության շնորհիվ. նա աշխարհի միակ բոդիբիլդերն է, ով հրաժարվել է մսից և դարձել է բուսակեր: Պատրիկը չի օգտագործում կենդանական ծագման ոչ մի սնունդ:
Չնայած դրան՝ նա գնալով ավելի է ուժեղանում և պատրաստվում է 2022 թվականին գերազանցել իր իսկ սահմանած ռեկորդը՝ բարձրացնելով 600 կիլոգրամանոց ծանրաձող: