Ինչի՞ մասին է եղել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի վերջին հաղորդագրույթունն ու ի՞նչ է փնտրել աստղը վերջին անգամ Google-ում

Քիմ Քարդաշյանը դարձել է Ջիմմի Ֆելոնի շոուի հերթական աստղային հյուրը։  Շոու-ծրագրի ընթացքում Քիմը հաղորդավարի հետ խաղացել է «Ցույց տուր հեռախոսդ» խաղը, Քիմն էլ ստիպված է եղել կիսվել հեռախոսի պարունակությամբ։ Նա ներկայացրել է նաև Քանյեի հետ ունեցած իր նամակագրությունը։ Պարզվում է, որ աստղի ամուսինն ընտանիքի համար ագարակ է գնել։

«Մեր ընտանիքի առաջին ագարակը։ 50 տարի անց այն մեծ նշանակություն կունենա մեզ համար»,- գրել է Քանյեն։
Քիմը ստիպված է եղել նաև ցույց տալ Google-ում արված վերջին որոնումը։ Նրան հետաքրքրքել է, թե արդյոք լավն է ձգող ներքնազգեստը, որը միզարձակման համար բացվածք ունի։ Ռեալիթի-շոուի աստղը ամաչել է դրանից և խնդրել է ուշադրություն չդարձնել։ «Ես պարզապես թողարկել եմ ներքնազգեստի հավաքածու եւ բազմաթիվ տարբերակներ եմ ունեցել։ Այս հարցը ևս հուզել է ինձ»,- ծիծաղելով ասել է Քիմը։