97 կիլոգրամը շատ չէ. գեղեցկության մրցույթի ամենագեր մասնակիցը - showbiz.am

97 կիլոգրամը շատ չէ. գեղեցկության մրցույթի ամենագեր մասնակիցը

By

Մեգ Հոլդբերգը, մասնակցելով «Միսս յուրահատուկ Անգլիա» գեղեկության մրցույթին, կարողացել է գրավել պատվավոր 4-րդ հորիզոնականը, ինչը ինքնավստահություն է պարգևել է նրան և ազատել է բազմաթիվ բարդույթներից:
Մեգը ավելորդ քաշի պատճառով տառապել է դեռ մանուկ հասակից: Աղջիկը երբեք չի ունեցել ընկերներ կամ ընկերուհիներ: Նա հիշում է՝ ինչեպս էին իրեն դպրոցում տվել «Միսս խոզուկ» մականունը:

Հոլդբերգը տարիներ առաջ կշռում էր 150 կիլոգրամ: Բազմաթիվ դիետաներից ու մարզումներից հետո աղջիկը կարողացել է ազատվել 53 կիլոգրամ քաշից:
Լրագրողների հետ զրույցում Մեգը համարձակորեն հայտարարում է, որ 97 կիլոգրամը շատ չէ: Նա չի բարդույթավորվում իր կազմվածքից և հաճախ է սոցիալական կայքերում հրապարակում իր կսիամերկ լուսանկարները: Հոլդբերգն այսօր բավականին պահանջված է մոդելային գործակալությունների կողմից, նա նաև նկարահանվում է  գովազդներում և աստղերի տեսահոլովակներում:

Սակայն գեղեցկության մրցույթին նրա մասնակցությունը առաջացրել է հասարակության դժգոհությունն ու քննադատությունների պատճառ է դարձել:
Ոմանք պնդում են, որ այսօր գեղեցկություն հասկացությունն ամբողջովին խեղաթյուրվել է, և դրա մեղավորներից մեկը հենց նման մրցույթների կազմակերպիչներն են, ովքեր թույլ են տալիս 97 կգ քաշով աղջիկների մասնակցել:
«Գեղեցիկ չեն կարող լինել բոլորը, գեղեցկությունը պահանջում ջանք ու ժամանակ: Հարկավոր է պայքարել լավ արտաքինի համար: Բոդիպոզիտիվիզը ոչնչացնում է կանանց մոտ գեղեցկանալու մոտիվացիան»,- ասել է «Միսս յուրահատուկ Անգլիա» մրցույթի հյուրերից մեկը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ԼայֆՍթայլԹՈՓ ՇոուՆյուզ

Չորս արդյունավետ բնական միջոց բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Բշտիկները, կորյակներն ու մաշկային նմանատիպ այլ խնդիրները որպես կանոն ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

Գրավիչ և յուրօրինակ․ դերասանուհի Մերի Մովսեսյանի առաջին օնլայն ֆոտոշարքը

«Փրկեք մեր հոգիները», «Պատվից առավել» և այլ սերիալներից ու ֆիլմերից հայտնի դերասանուհի Մերի Մովսեսյանը չնայած տանը մնալու հանգամանքին՝ շարունակում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ թագավորական պարտականությունը կատարել են տեսակապի միջոցով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ իրենց թագավորական պարտականությունն իրականացրել են տեսակապի միջոցով՝ զրուցելով կորոնավիրուսի դեմ...
Ավելին