«Ուրիշ աղջկա եմ տեսնում հայելու մեջ»․ Իննա Խոջամիրյանի կերպարանափոխությունը

Հեռւոստասերիալներից հայտնի դերասանուհի Իննա Խոջամիրյանը կարճ ժամանակում կարողացավ ձեռք բերել ճանաչում ու բազմաթիվ երկրպագուներ։
Գեղեցկուհին բավականին հաճախ է փոխում վարսերի երանգն ու սանրվածքը։
Այս անգամ Իննան ներկայացել է երկրպագուներին նոր ու հետաքրքիր կերպարով։
«Ուրիշ աղջկա եմ տեսնում հայելու մեջ, և նա ինձ դուր է գալիս։ Ինձ համար ևս անսովոր է, ես ևս բաց գույնի կողմնակից եմ, բայց աշխատանքը փոփոխություն է պահանջում։ Սրան մինչև հասցնենք սովորել, նորից փոխել պետք կլինի»,- լուսանկարին կից նշել է Իննան։