«Արդեն 40 օրական». Սիլվա Հակոբյանը՝ փոքրիկի և ամուսնու հետ

Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր ինստագրամյան Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) պատկերված է եկեղեցում՝ փոքրիկ դստեր՝ Միլայի և ամուսնու հետ։
«Արդեն 40 օրական»,- ընտանեկան ջերմ լուսանկարին կից նշել է Սիլվա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նորաթուխ մայրիկը բավականին ակտիվ է սոցիալական կայքերում և հաճախ է հրապարակում փոքրիկ Միլայի հետ գեղեցիկ լուսանկարներ՝ ուրախացնելով երկրպագուներին: