Շքեղ հարսնացուն իրականում տղամարդ է

10 տարի առաջ Գրեգորի Լազարետո անվամբ հմայիչ տղամարդը վարում էր իր բլոգը, որը դիմահարդարման և նորաձևության մասին էր: Հիմա Գրեգորին շքեղ, շիկահեր գեղեցկուհի է և ստանում է հազարավոր դոլարներ յուրաքանչյուր ֆոտոսեսիայի համար:
Տրանսգենդեր մոդելը միշտ երազել է կին դառնալու մասին: Տարիներ շարունակ ընդունելով հորմոններ ու կատարելով մի շարք պլաստիկ, կոսմետիկ միջամտություններ՝ Գրեգորին դարձավ Ջիջի, սակայն սեռն ամբողջովին փոխել նա հրաժարվում է:

Ջիջի Գորջեսը իր ինստագրամյան էջում ունի 2,5 միլիոն հետևորդ, ովքեր հիանում են նրա կերպարանափոխությամբ: Սակայն սա դեռ ամենը չէ տրանսգենդեր մոդելի մասին. երբ Ջիջին արտաքնապես տղամարդ էր, նա սիրահարված էր իր լեսբուհի ընկերներից մեկին, կերպարանափոխությունից հետո նրանց միջև սիրավեպ սկսվեց և այսօր զույգն օրինականացրել է հարաբերությունները:

Ջիջին համարվում է աշխարհի ամենագեղեցիկ տրանսգենդեր մոդելը: Նա մի քանի անգամ դատական հայցով հանդես է եկել գեղեցկության մրցույթների կազմակերպիչների դեմ՝ բողոքելով, որ իրեն թույլ չեն տալիս մասնակցել սովորական կանանց համար նախատեսված մրցույթներին:
Ջիջին նաև զարմացրել է իր երկրպագուներին՝ հավատացնելով, որ երբեք ամբողջությամբ չի պտրաստվում փոխել իր սեռը, նա նաև հայտնել է, որ իրենք կնոջ հետ ցանկանում են երեխա ունենալ: