Պենելոպե Կրուսը նկարվել է ամսագրի համար՝ էքստրեմալ կարճ զգեստով

45-ամյա Պենելոպե Կրուսը դարձել է կանանց համար նախատեսված հայտնի ամսագրի նոր համարի հերոսուհին։ Դերասանուհին ամսագրի շապիկին հայտնվել է խիզախ կերպարում։ Դերասանուհին փորձել է սեքսուալ autfeet․ կաշվե մինի-զգեստ՝ խորը լանջաբացվածքով։ Սև բարձրակրունկ կոշիկները դերասանուհու կերպարը ավելի սեքսուալ են դարձրել։

Դիմահարդարները Պենելոպեի համար արել են տպավորիչ դիմահարդարում, իսկ նրա շքեղ մուգ մազերը տարածել են՝ թողնելով քամու քմահաճույքին։ Կրուսը, ձեռքը սեղմելով կրծքին, ընդունել է պրովոկացիոն դիրք։

Mujer Hoy-ի խմբագիրները նշել են Պենելոպեի վերջերս ունեցած կարիրային հաջողությունները։ «Իսպանուհի դերասանուհի Պենելոպե Կրուսը դարձել է ամենաերիտասարդ մարդը, ով երբևէ պարգևատրվել է Donostia Awards մրցանակով՝ Սան-Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ։ Այդ և մի շարք այլ պատճառների հիման վրա մենք որոշեցինք նրան նկարել մեր ամսագրի շապիկի համար»,- բացատրել են իսպանական ամսագրի ինստագրամյան էջում։