«Ալեքը արդեն 40 օրական է»․ Լուսինե Թովմասյանի ընտանեկան լուսանկարները

Լուսինե Թովմասյանի որդին, ով կարծես օրերս էր լույս աշխարհ եկել, արդեն 40 օրական է։ Փոքրիկ Ալեքը ծնվել է ԱՄՆ-ում և վերջերս է ընտանիքի հետ միասին վերադարձել Հայաստան։
Մոդելը նոր լուսանկարներ է տեղադրել իր ինստագրամյան էջում՝ ընտանիքի հետ միասին։ Լուսանկարներում Լուսինեն ամուսնու և նորածին որդու՝ Ալեքի հետ է։ Լուսանկարներին կից Լուսինե Թովմասյանը նաև մեկնաբանություն է թողել՝ գրելով․ «Ալեքը արդեն 40 օրական է»։ Նկարներում ընտանիքը գտնվում է հայկական Սուրբ Զորավար եկեղեցում։