Ալյոնա Վոդոնաևան՝ հայերի ու հայկական ուտեստերի մասին

«Դոմ-2»-ի նախկին մասնակից Ալյոնա Վոդոնաևան, ով այսօր հայտնի բլոգեր է և բազմաթիվ երկրպագուներ ունի իր ինստագրամյան էջում, վերջերս ժամանել էր Հայաստան, որպեսզի մասնակցի իր մտերիմների հարսանյաց արարողությանը։
Ալյոնան իր բլոգում կիսվել է հետևորդների հետ Հայաստանի և հայերի մասին ունեցած իր կարծիքով՝ հայտնելով իր հիացմունքը։

«Հայաստանում ինձ համար ամենադժվարը ուտեստներին դիմակայելն էր, որովհետև դրանք շատ համեղ են։ Ես վախենում էի, որ Երևանից կվերադառնամ 100 կգ ավելորդ քաշով։
Ես մեկնել էի ընկերներիս հարսանեկան արարողությանը, որը տևել է 2 օր։
Ցանկանում եմ ասել, որ ես սիրահարված եմ Հայաստանին, հայկական բնությանը, բարությանն ու բնակիչների ուրախ բնավորությունը», – Հայաստանի մասին տպավորություններով կիսվել է հայտնի բլոգերը։

Գեղեցկուհին նաև հրապարակել է լուսանկար՝ ներկայացնելով ինստագրամյան հետևորդներին՝ ինչպիսի տեսք է ունեցել ընկերների հարսանեկան արարողությանը։