Եղիսաբեթ 2-րդ թագուհին արգելել է իր մոտ տալ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի անունը

Լրագրող Քվենթին Լեթսը իր լրագրողական հետաքննության արդյունքում թագավորական ընտանիքի բարեկամներից և ընկերներից պարզել է, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհին արգելել է իր մոտ տալ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի անունը:
Բանն այն է, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհու բոլոր հյուրերը տառապում են Սասեքսի դուքսերի սկանդալներից հարցեր տալու անհագ ցանկությամբ: Իհարկե, թագուհին բարդույթավորվում է իր թոռան՝ արքայազն Հարրիի անպատշեճ արարքներից կամ սայթաքումներից և ցանկություն չունի այդ մասին ևս մեկ անգամ լսել իր հյուրերից:

Լրագրողն անկեղծանում է նաև, որ թագուհու հյուրերին աշխատակիցները պարտադիր մի քանի անգամ հիշեցնում են այդ չգրված օրենքի մասին, որովհետև Մարքլի և Հարրիի մասին չնչին խոսքն անգամ կարող է վրդովվեցնել թագուհուն:
Բոլոր անհամաձայնություններն ու այս անհանդուրժողականությունը սկսվեցին Սասեքսի դքսուհու պահվածքի հետևանքով: Մեգանը թագավորական ընտանիքում միակն է, ով չի մեկնել Շոտլանդիա, որպեսզի այցելի թագուհուն:
Նա այդ ամենը արդարացրել է իր վատառողջ վիճակով:
Չնայած դրանք՝ Մարքլը երկու անգամ այս շրջանում մեկնել է հանգստի և նաև չի մոռացել ներկա գտնվել ԱՄՆ-ոմ Սերենա Ուիլյամսի խաղին, ինչն էլ վերջնականապես հունից հանել է թագուհուն: