Իրինա Շեյքը ընկել է սեքսուալ պարի ժամանակ․ զվարճալի տեսանյութ

33-ամյա Իրինա Շեյքը զվարճալի կերպով է տոնել Լոնդոնի նորաձևության ցուցադրության էֆեկտիվ ավարտը։ Թոփ-մոդելը կազմակերպել է կրրքոտ պարեր հյուրանոցի համարում՝ 38-ամյա դերասանուհի և մոդել Նադեժդա Սավկովայի հետ։

Ընկերուհիները տնային խալաթներով են եղել, միացրել են երաժշտություն և սկսել են պարել։ Իրինան, սեքսուալ կերպով շարժվել է երաժշտության ներքո, և արդյունքում չի կաորղացել մնալ ոտքերի վրա։ Աստղը կորցրել է հավասարշռությունը և ծիծաղելով ընկել հատակին։

Անգամ ընկնելը չի փչացրել Իրինայի բարձր տրամադրությունը։ Մոդելները շարունակել են իրենց հիմարություններն ու զվարճալի խաղերը մահճակալի վրա։ Նադեժդան գլխին հագել է կոշիկ և սկսել է ռիթմիկ պարել երաժշտության ներքո։ Դա էլ իր հերթին զվարճացրել է Իրինային։

Բրեդլի Կուպերի նախկին սիրելին կատակով հրել է Սավկովային՝ բոբիկ ոտքով։ «Երբ քո ընկերուհին չգիտի, ինչպես կրել նորաձև կոշիկները»,- մեկնաբանել է հոլովակը Իրինա Շեյքը։