Պատասխանատու պահը մոտենում է․ Լիլին ներկայացնելու է Հայաստանը միջազգային մրցույթում

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Miss Grand International 2019» գեղեցկության միջազգային մրցույթում, որն անցկացվելու է Վենեսուելայում՝ հոկտեմբերի 9-26-ը։
Գեղեցկության այս մրցույթը բավականին հայտնի է և անցկացվում է դեռ 2013 թվականից։
Լիլին իր իսնտագրամյան էջում ուրախացրել է հետևորդներին՝ հրապարակելով նոր լուսանկար, որով նա հայտնում է բոլորին այս կարևոր մրցույթում իր մասնակցության մասին։
Գեղեցկուհու  երկրպագուները անհամբեր սպասում են Լիլիի հաղթանակին՝ մաղթելով նրան հաջողություն։