Ռոբերտ Պատինսոնին քննադատել են կանացի սանրվածքի համար

Ռեժիսոր Քեթրին Հարդվիկի «Մթնշաղ» գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերի շնորհիվ Ռոբերտ Պատինսոնը ոչ միայն հաջողության հասավ, այլ նաև ձեռք բերեց համաշխարհային ճանաչում:
Դերասանը ձեքռ բերեց միլիոնավոր երկրպագուներ և ստացավ մի շարք առաջարկներ անվանի ռեժիսորների կոսմից: Սակայն «Մթնշաղ» ֆիլմում ունեցած իր հաջողությունը Ռոբերտն այդպես էլ չկարողացավ կրկնել: Շատերը նրան խորհուրդ են տալիս հեռանալ հեուստաէկրաններից, այդ մասին մտածել է նաև ինքը՝ Պատինսոնը. նա ցանկանում էր ավարտել իր դերասանական կարիերան և զբաղվել ռեժիսորությամբ:

Սակայն վերջերս նկարահանված «Թագավորը» ֆիլմից հետո, Ռոբերտն այնքան քննադատությունների է արժանացել, որ երկրպագուները կարծում են՝ նա այլևս չի երևա հեռուստաէկրաններին:
Պատմական ֆիլմը Հենրի 5-րդ թագավորի մասին է, որտեղ Պատինսոնին բաժին էր ընկել երկրորդական դերերից մեկը: Երկրպագուների պնդմամբ՝ իր կանացի սանրվածքի և անվստահ խաղի պատճառով Պատինսոնը փչացրել է ողջ ֆիլմը:
Ինքը՝ Ռոբերտը, հումորով է վերաբերվել այդ ամենին՝ կատակելով, որ սանրվածքը ռեժիսորի մտահաղացումն էր:
Երկրպագուները դերասանի այդ կերպարը նմանեցրել են «Շրեկ» մուլտֆիլմի ինքնասիրահարված արքայազնին՝ Չարմինգին: