Սաթենիկ Հազարյանի վառ կերպարը՝ արևային ֆոտոշարքում

Դերասանուհի և հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը նոր ֆոտոշարքով է հանդես եկել։ Լուսանկարների շարքը հրապարակվել է դերասանուհու ինստագրամյան էջում։ Լուսանկարներում Սաթենիկը գտնվում է բնության գրկում։ «Ժպիտը լավագույն դիմահարդարումն է, որը կարող է կրել ցանկացած կին»,- լուսանկարներին կից գրել է Սաթենիկ Հազարյանը։ Ի դեպ, լուսանկարների մի մասը սև-սպիտակ գույների մեջ են, որն էլ իր հերթին դրանք ավելի խորհրդավոր է դարձնում։
Հիշեցնենք, որ դերասանուհին այժմ նկարահանվում է Արմենիա TV-ի նոր «Դեպի ճամբար» նախագծում, որը շուտով կլինի մեր հեռուստաեթերում։