5 հետքրքիր փաստ Ջենիֆեր Լոպեսի մասին, որոնք դուք հաստատ չգիտեք

  • Ջենիֆեր Լոպեսը դպրոցն ավարտելուն պես ընդունվել է համալսարանի իրավաբանության բաժինը, սակայն չցանկանալով սերտել այդ մասնագիտությունը, նա ոչ միայն դուրս է գալիս համալսարանից, այլ նաև տեղափխվում է Մանհեթեն: Երգչուհին երկար տարիներ գիշերել է իր ընկերների տանը՝ չունենալով սեփական տանիք գլխի վերևում:
  • Ջենիֆեր Լոպեսը և նրա սիրեցյալներից ռեփ երաժիշտ Պաֆ Դեդին տարիներ առաջ մեղադրվում էին սպանության փորձի մեջ: Վարձելով ամերկայի լավագույն իրավաբաններին՝ Լոպեսը կարողացավ խուսափել պատժից, սակայն նա հրաժարվեց օգնել իր սիրեցյալին, ով ենթարկվեց ազատազրկման:
  • Լոպեսը կախվածություն ունի արագ սննդից:
    Նա անգամ այցելում է հոգեբանների, որպեսզի կարողանա ազատվել այդ կախվածությունից: Երգչուհին խոստովանում է, որ կարող է ուտել միանգամից 5 մեծ պիցցա և չկշտանալ:
  • Լոպեսը ֆոբիա ունի մթությունից:
    Երբ գեղեցկուհին ամուսնացած էր երգիչ Մարկ Էնթոնիի հետ, խեղճ Էնթոնին ստիպված էր քնել լուսավոր սենյակում, որովհետև մթությունը Ջենիֆերի մոտ տագնապ ու լարվածություն էր առաջացնում:
  • Նա անհաջողակ է սիրային հարաբերություններում:
    Առաջին ամուսինը՝ մատուցող Օհանի Նաոն, ով երգչուհու շնորհիվ ձեռք բերեց սեփական ռեստորանը, ամուսնալուծությունից հետո լրատվամիջոցներին տրամադրել էր Լոպեսի ամբողջովին մերկ լուսանկարները, ինչի հետևանքով հետագայում նա մեծ գումարներ վճարեց Ջենիֆերին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
    Իսկ դերասան Բեն Աֆլլեքը, ամիսներ շարունակ կազմակերպելով շքեղ պսակադրությունը, հարսանիքից մեկ օր առաջ լքեց Լոպեսին: