«Capital Cities» խումբը համերգ կունենա Հայաստանում

«Capital Cities» երաժշտական խումբը մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում և նոմինացված է «Գրեմմի»-ի։
Խումբը շուտով պատրաստվում է ժամանել Հայաստան և ներկայանալ մենահամերգով Գյումրիում ու Երևանում։
Հիշեցնենք, որ խմբի անդամներից մեկը ազգությամբ հայ Սեբու Սիմոնյանն է։
Սեպտեմբերի 21-ին խմբի երկրպագուները կարող են սպասել նրանց համերգին Գյումրիում, իսկ սեպտեմբերի 23-ին տեղի կունենա նրանց երևանյան համերգը։

«Սա անչափ սպասված իրադարձություն է մեզ համար: Վերջապես, իմ խմբին կտանեմ իմ հայրենիք և ցույց կտամ իմ ազգի հյուրընկալությունը, Արարատ լեռը և աշխարհի ամենալավ ծիրանները: Մեր առաջին համերգը կկայանա Գյումրիում, որը 1988 թվականին տուժեց երկրաշարժից, իսկ այսօր քաղաքը քայլ առ քայլ ոտքի է կանգնում: Մենք կնվագենք մեր բոլոր հիթերը»,- նշել է Սեբու Սիմոնյանը: