Կենդանակերպի նշաններից ամենաիդեալական զույգերը

Խոյ և երկվորյակ
Կենդանակերպի այս նշանները նման են ջրի և կրակի: Չնայած նրանց միջև առաջացող անդադար կոնֆլիկտների ու վեճերի՝ այս զույգը իդեալական լրացնում է մեկը մյուսին: Կենդանակերպի այս նշանների միջև հարաբերությունները երբեք չեն կարող դառնալ միապաղաղ ու ձանձրալի: Նրանց մոտ միշտ պատերազմ է կամ դրախտային ներդաշնակություն: Այս զույգն աչքի է ընկնում կրքոտ, բուռն ու էմոցիոնալ վարքով:
Սակայն սա միայն այն դեպքում, եթե զույգի մեջ Երկվորյակը տղամարդն է:
Եթե Երկվորյակը կին է, ապա հարաբերություններում հավասարակշռությունը խախտվում է: Երկվորյակ կանայք չափազանց իշխող են և ճնշում են Խոյ տղամարդկանց:
Կենդանակաերպի այս նշաններից իդեալական զույգ կստացվի միայն այն դեպքում, եթե տղամարդը լինի Երկվորյակ, իսկ կինը՝ խոյ: Հակառակ դեպքում՝ զգուշացեք:

Խեցգետին և կարիճ
Խեցգետինները աչքի են ընկնում իրենց պատվախնդրությամբ, անկեղծությամբ ու բարոյական բարձր արժեքներով: Նրանք շատ իշխող են և չենթարկվող: Կենդանակաերպի այս նշաններից իդեալական զույգ կստացվի միայն այն դեպքում, եթե տղամարդը լինի Խեցգետին, իսկ կինը՝ կարիճ:
Իշխող խեցգետինները ողջ կյանքում կկարողանան առանց վեճերի ու կոնֆլիկտների կառավարել կարիճներին, ովքեր էլ իրենց խորամանկությամբ կկարողանան խաբել նրանց՝ ցույց տալով իբրև թե կառավարվում են:

Ջրհոս և ջրհոս
Ցավալի է, բայց կենդանակերպի այս նշանը իդեալական հարաբերություններ կարող է ունենալ միայն իր նմանների հետ: Տարօրինակ, խենթ, տարբերվող ջրհոս կանայք ու տղամադրիկ չափազանց դժվարությամբ են կարողանում հաստատել նոր հարաբերություններ, վստահել ինչ-որ եմկին ու նվիրվել:
Սակայն իրենց նման մարդկանց հետ ջրհոսները հոյակապ հարաբերություններ կարողանում են հաստատել միանգամից: