Նոր թրենդ. դիմահարդարում արքայադուստրերի համար - showbiz.am

Նոր թրենդ. դիմահարդարում արքայադուստրերի համար

By

Նորաձևությունն ամեն օր զարմացնում է նորովի՝ առաջ բերելով նոր թրենդներ ու միտումներ:
Դիմահարդարման ոլորտում բլոգերները ստեղծել են նոր թրենդ, որն անչափ դուր է եկել ժամանակակից աղջիկներին: Այժմ շատ ոճային է թագավորական դիմահարդարումը՝ մասնավորապես դիսնեյան մուլտֆիլմների արքայադուստրերի կրկնօրինակումը:
Ավստրալիայի ամենահայտնի բլոգերներից Ռոի Սիգնը, ով իր ինստագրամյան էջում ունի միլիոնավոր հետևորդներ, ամեն օր ներկայանում է դիսնեյան արքայադուստրերից մեկի կերպարով՝ հիացնելով իր երկրպագուներին:
«Յուրաքանչյուր աղջիկլ էլ արքայադուստր է և ժամանակն է եկել արտաքնապես համապատասխանել այդ կոչմանը»,- կատակում է Ռոին՝ հավելելով, որ նման դիմահարդարում կարող են իրականացնել միայն վարպետները, որովհետև «թագավորական» շպարը հեշտ բան չէ:
Այս նոր թրենդն արժանացել է նաև հայտնի ու պրոֆեսիոնալ այլ դիմահարդարների հավանությանը, որովհետև այն վուլգար ու անբնական չէ. նուրբ ու գեղեցիկ երանգներ, մի քիչ կախարդական փայլ և դուք արդեն արքյադուստր եք:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ