Ո՞ւմ հետ է գաղտնի ամուսնացել Ջենիֆեր Լոուրենսը - showbiz.am

Ո՞ւմ հետ է գաղտնի ամուսնացել Ջենիֆեր Լոուրենսը

By

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնել են, որ օրերս 29-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը և 34-ամյա մեծահարուստ Կուկա Մարոնին գաղտնի ամուսնացել են:
Աստղերը եղել են իրենց առօրյա հագուստով և անգամ կրել են ակնոց ու գլխարկ, որպեսզի ուշադրություն չգրավեն, սակայն ականատեսներից մեկը միանգամից ճանաչել է հայտնի դերասանուհուն և սցիալական կայքերում կիսվել է իր զարմանքով և ուրախությամբ:
«Երբ պսակադրությանդ ժամանակ պատահմամբ հանդիպում ես Ջենիֆեր Լոուրենսին, հասկանում ես, որ այդ օրը դու հաստատ չես մոռանա»,- սոցիալական կայքերից մեկում գրառում էր կատարել ականատեսը:
Աստղի մտերիմների պնդմամբ՝ Լուորենսը ճոխ խնջույք է կազմակերպելու շուտով և հրավիրելու է իր մտերիմ ու հայտնի շատ ընկերների:
Լոուրենսն իր ամուսնու հետ ծանոթացել է ընդամենը ամիսներ առաջ: Իրենց հարաբերությունների մասին զույգը չէր բարձրաձայնում, իսկ լրագրողների հետ զրույցներում նրանք անգամ ժխտում էին, որ իրենց միջև սիրավեպ կա:
Մինչ Կուկին հանդիպելը Լուորենսը սիրավեպ ուներ ռեժիսոր Դարեն Արոնֆոսկիի հետ, ով գեղեցկուհուն առաջարկել էր նկարահանվել «Մամա» ֆիլմում: Սակայն ֆիլմի ավարտից հետո նրանց միջև հարաբերությունները սառեցին և Լուորենսը, բաժանվելով ռեժիսորից, հանդիպեց Մարոնին:

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ