Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երեխաների 6-ամյակը

Այսօր Պուգաչովայի և Գալկինի երեխաների ծննդյան օրն է 52-ամյա երգիչ Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների հետ գեղեցիկ կատարում է նվիել Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի զույգ երեխաներին՝ շնորհավորելով նրանց ծննդյան օրվա կապակցությամբ: Աստղային զույգի երեխաները այսօր դարձան 6 տարեկան:
Ֆիլիպի երեխաները ջերմ շնորհավորանքով դիմել են հոբելյարներին ասելով. «Սիրելի Հարրի և Լիզա, շնորհավորում ենք ձեր ծննդյան օրը և մաղթում շատ ժպիտներ ու շատ ընկերներ, և ցանկանում ենք, որպեսզի դպրոցում միայն հինգեր ստանաք»:
Ամեն տարի Պուգաչովան և Գալկինը իրենց երեխաների ծննդյան տոնը նշում են շատ շքեղ և տարբերվող: Խնջույքին միշտ հրավիրված են լինում ռուսական շոու-բիզնեսից բազմաթիվ աստղեր:
Լրագրողների հետ հարցազրույցներից մեկում Մաքսիմն անկեղծացել է՝ պատմելով, որ փոքրիկները երազում են կորյուն ունենալու մասին: Միգուցե Հարրին և Լիզան այսօր՝ իրենց 6-ամյակի կապակցությամբ հենց այդպիսի նվեր ստանան:
Հիշեցնենք, որ վերջերս նման նվերներ աստղերը հաճախ են մատուցում իրենց երեխաներին: Օրեր առաջ երգիչ Ջիգանը դստեր 5-ամյակին կորյուն էր նրան նվիրել, ինչն առաջացրել էր երկրպագուների դժգոհությունն ու քննադատությունների պատճառ էր դարձել: