Կիտրոնով դիետա

Կիտրոնի մասին սովորաբար հիշում ենք մրսածության ժամանակ, իրականում այն կարելի է մտցնել ամենօրյա սննդակարգ նաեւ ավելորդ կիլոգրամներից ազատվելու նկատառումներով:
Այս դիետան խորհուրդ չի տրվում երկար կիրառել, քանի որ շատ կիտրոն օգտագործելը կարող է իսկական փորձություն լինել ստամոքսի համար: Եթե ունեք բարձր թթվայնության խնդիր, առհասարակ հրաժարվեք այս դիետայից, նաև՝ ցիտրուսներից ալերգիայի դեպքում:
Սննդակարգը բավականին խիստ է․ պետք է օրվա մեջ ուտել միայն կիտրոն և այլ թեթեև ուտեստներ։
Այս դիետայի արդյունքում դուք կկարողանաք կորցնել 7 կգ քաշ 5 օրվա ընթացքում։

Հիշեք, որ՝
• Չի կարելի միանգամից ընդունել սնունդի շատ տարատեսակներ:
• Չի կարելի չափից ավելի ուտել (վերջում պետք է մի փոքր քաղց զգալ):
• Չի կարելի օգտագործել շաքարավազ, տորթ (կոնֆետ և շոկոլադ):
• Միրգ պետք է ուտել հիմնական սնունդ ընդունելուց առաջ (մոտ 30 րոպե), այլ ոչ թե՝ հետո:
• Սնունդ ընդունելուց 1-2 ժամ առաջ և հետո ջուր չխմել:
• Չուտել ժամը 19:00-ից հետո:
• Աշխատեք, որպեսզի Ձեր կերակուրի 60 տոկոսը լինի միրգ և բանջարեղեն:
• Աշխատեք շատ միս չօգտագործել:
• Օրական 2 բաժակից ավելի թեյ կամ սուրճ չխմել: