Նա կախվածություն ունի պլաստիկ վիրահատություններից

28-ամյա Քրիստեն Սնայդերը աշխարհի միակ մարդն է, ով ծախսել է 350 հազար դոլար՝ կատարելով տասնյակ պլաստիկ վիրահատություններ:
Հեռուստանախագծերից մեկում աղջիկը խոստովանել է, որ կախվածություն ունի պլաստիկ վիրահատություններից և չի կարողանում կանգ առնել:
Իր երազած կործքն ունենալու համար Քրիստենը 9 անգամ դիմել է մամոպլաստիկայի՝ իմպլանտների միջոցով կրծքի մեծացման վիրահատության:

Ցավալին այն է, որ աղջիկն անգամ այսքան միջամտություններից հետո չի համարում իրեն բավարար գեղեցիկ ու անկեղծանում է, որ լողափում շատ ժամանակ բարդույթավորվում է իր տեսքից: Նա պատրաստվում է 2-րդ անգամ դիմել կողոսկրերի վիրահատության:
Քրիստենը նաև 4 անգամ դիմել է ռինոպլաստիկայի՝ քթի վիրահատության, բայց միևնույն է, դժգոհ է արդյունքից և միգուցե ապագայում դիմի կրկին:
Լրագրողների հետ զրույցում աղջիկը խնդրել է հոգեբանների օգնությունը, որովհետև կարծում է, որ այս խնդիրը միայնակ հաստատ չի կարողանա հաղթահարել:

«Ես ինձ շատ գեղեցիկ ու սեքսուալ եմ համարում, սակայն այն բարդույթները, որոնք ես ինձ հետ բերել եմ մանկությունից, թույլ չեն տալիս դառնալ ինքնավստահ: Որքան էլ վիրաբույժներն աշխատում են ստանալ այն, ինչ ես ուզում եմ, միևնույն է, ես կարողանում եմ գտնել թերություններ ու սկսել ամաչել դրանց համար: Չեմ, զղջում իմ կատարած վիրահատություններից ոչ մեկի համար, սակայն հասկանում եմ, որ եկել է կանգ առնելու ժամանակը»,- անկեղծացել է Սնայդերը: