Սամվել Թոփալյանը «Open World Toronto»-ում առաջարդվել է «Լավագույն դերասան» անվանակարգում

Դերասան Սամվել Թոփալյանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում մարմնավորած կերպարի համար «Open World Toronto կինոփառատոնում» առաջարդվել է «Լավագույն դերասան» անվանակարգում։ Սամվելը մրցանակի համար պայքարելու է դերասաններ Ուիլյամ Ռասսի և Հյուգո Դիեգո Գարսիայի հետ։ Ի դեպ, վերջինս առաջադրված է «Տոնի» ֆիլմի համար, որն արդեն հասցրել է մրցանակի արժանանալ 21 կինոփառատոնում առաջադրված 26-ից։

Սամվել Թոփալյանը նշել է, որ անսպասելի է իմացել փառատոնում իր առաջադրվելու մասին։ Ու նաև հավելել, որ իր համար հետաքրքիր և կարևոր է եղել ոչ այնքան բուն արդյունքը, որքան դրան հասնելու ընթացքը։ Սամվելը նաև իր կածիքն է հայտնել բուն մրցույթի մասին՝ ասելով, որ իր համար մի փոքր աբսուրդային է արվեստում «մրցույթ» հասկացողությունը։ Բայց եթե հաջողվի, և նրանք կարողանան արժանանալ մրցանակի՝ շատ լավ կլինի։