Թարթիչների լիցքն իրական չարիք է (լուսանկար)

Թվում է, որ շուտով պլաստիկ վիրաբույժների հաճախորդների թիվը կտրուկ կնվազի: Այսօր կոսմետոլոգիան այնքան է զարգացել, որ ֆիլլերների օգնությամբ կարող է մի քանի րոպեում փոխել այն, ինչը վիրահատական մեթոդներով մի քանի ժամում է ուղղում պլաստիկան: ֆիլլերներով հնարավոր է փոփոխել քիթը, այտոսկրերը, դեմքի ձևը և այլն:
Այսօր գեղեցկության ինդուստրիան այնքան է զարգացել, որ կարելի է փոխել արտաքինն անճանաչելիության աստիճանի:
Վերջին շրջանում գեղեցկանալու մեթոդներից մեկը թարթիչների լիցքն է: Սրա ընթացքում արհեստական թարթիչներն ամրանում են աչքին և պահպանում են այդպես իրենց ձևը 1-2 ամիս:
Սակայն բժիշկների հավաստմամբ՝ թարթիչների լիցքն իրական աղետ է:
Ոչ պրոֆեսիոնալ մասնագետի մոտ հայտնվելու դեպքում դուք կարող եք ոչ միայն զրկվել ձեր բնական թարիթչներից, այլ նաև ձեռք բերել աչքի հետ կապված բորբոքումներ, ինֆեկցիոն հիվանդություններ, տեսողության կորուստ և այլն: Բացի պրոֆեսիոնալ մասնագետից հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որ ձեզ մոտ կարող են առաջանալ ալերգիկ սուր ռեակցիաներ:
Ճապոնուհի մոդել Յանին իր բլուգում հաճախ էր կիսվում գեղեցիկ լուսանկարներով ու հիացնում իր երկրպագուներին: Հազարավոր երկրպագուներ ունեցող մոդելը հաճախ էր փոխում իր իմիջը և դիմում գեղեցկանալու համար տարբեր մեթդների:
Սակայն թարթիչների լիցքն իրական աղետ էր նրա համար: Աղջկա աչքերի այտուցները չէին անցնում 4-5 ամիս, իսկ թաթիչներն այդպես էլ չվերականգնվեցին: Գեղեցկուհու պդմամբ՝ իր վարպետը մեղավոր չէ, պարզապես, օրգնաիզմն այդպես արձագանքեց այդ պրոցեդուրային: