Լիլիթ Հովհաննիսյանը հրաշալի լուր ունի

Լիլիթ Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում հաճախ է կիսվում գեղեցիկ լուսանկարներով և իր կյանքից հետաքրքիր մանրամասներով:
Որոշ ժամանակ առաջ երգչուհին ներկայացրել էր երկրպագուներին Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից շնորհված պատվոգիրը:
Այսօր իր միկրոբլոգում Լիլիթը կիսվել է լավ նորությամբ:
« Հրաշալի լուր կա: Երեկ հանդիպեցի Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ` ավագ քահանա Տեր Զարեհին: Նա ինձ նվիրեց մի խաչ, որը շուտով կրելու են բոլոր հայ զինվորներն ու սպաները: Խաչից բացի, հայկական բանակի բոլոր ծառայողներին կտրվեն զինվորական կազմով նոր կտակարաններ՝ ծոցագրպանում պահելու համար: Խորին երախտագիտությունս այս նախագծի հեղինակներին ու նախաձեռնողներին: Սա անփոխարինելի նվեր է յուրաքանչյուր քրիստոնյա զինվորի համար»,- գրել է Լիլիթը: