Կրկին սեռը փոխելու վիրահատությո՞ւն․ Մեգան Ֆոքսի որդիները ցանկանում են աղջիկ դառնալ

Դերասաններ Մեգան Ֆոքսի և նրա ամուսնու՝ Բրայան Օսթինի երկու փոքրիկ տղաներն էլ ցանկանում են դառնալ աղջիկ։ Սակայն ամեն բան չի սահմանափակվում միայն այդ անմեղ ցանկությամբ։ Տղաները հաճախում են դպրոց և տանից դուրս են գալիս բացառապես աղջկական հագուստով, ինչը դպրոցում շատ ժամանակ դառնում է ծաղրի և կոնֆլիկտների պատճառ։
Երկու տղաներն էլ սիրում են ոչ միայն կանացի հագուստ, այլ նաև աքսեսուարներ, զարդեր և զբաղմունք։
Լրագրողների հետ հարցազրույցում Բրայանն ու Մեգանը հավատացրել են, որ ոչ մի կերպ չեն փորձում խոչընդոտել կամ ինչ-որ բան արգելել տղաներին։ Դա նրանց ընտրությունն է, և փոքրիկները կարող են կրել այն, ինչ կցանկանան։
Սակայն ծնողների այս վերաբերմունքը հունից հանել է երկրպագուներին։
«Կրկին սեռը փոխելու վիրահատությո՞ւն»,- գրել են երկրպագուները Մեգան Ֆոքսի ընտանեկան լուսնակարների մեկնաբանություններում։
Հիշեցնենք, որ վերջերս մի քանի աստղերի երեխաներ հայտնել են իրենց՝ հակառակ սեռին պատկանելու մասին, և դա արդեն սովորական է դարձել։