Ո՞վ է Գոհար Ավետիսյանի համար ամենահայտնի հայ երգիչը

Դերասանուհի Գոհար Ավետիսյանը, ով գտնվում էր ԱՄՆ Մայամի քաղաքում, օրերս մեկնել է Լոս Անջելես։ Հիշեցնենք, որ Գոհարը Ամերիկայում է աշխատանքային նպատակներով, սակայն կարողանում է նաև ժամանակ գտնել հանգստի համար էլ ու պարպերաբար թարմացնել իր Ինստագրամի էջը։ Գոհարի միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դիմահարդարը օդանավակայանում է՝ հայ երգիչ Տիգրան Ասատրյանի հետ։ «Ինչ-որ մեկի համար սա ուղղակի Գոհարի լուսանկարն է ինչ-որ տղամարդու հետ․․․ իսկ ինձ համար սա անգամ երազանք չէր կարող լինել, որ ամենահայտնի հայ երգիչը, ով ամբողջ կյանքն ապրել է Ամերիկայում, կգար ինձ օդանավակայանում դիմավորելու։ Տիգրան Ասատրյանը մեր ազգի հպարտությունն է, ում սիրում է ամբողջ աշխարն ու իմ ամբողջ ընտանիքը։ Ինձ համար մեծ պատիվ է, որ այդպես ջերմ են դիմավորում Լոս Անջելեսում»,- լուսանկարին կից գրել է Գոհար Ավետիսյանը։