Չափազանց շքեղ. հնդկուհիների հարսանյաց զգեստները

Ֆրանսուհի լուսանկարիչ ժակլին Մոնյեն իրականացրել է մի շատ հետաքրքիր ֆոտոնախագիծ, որտեղ նա ողջ աշխարհին ներկայացրել է՝ ինչպիսին են ժամանակակից հնդկուհիների հարսանյաց զգեստները:
Ֆոտոշարքում Հնդկաստանի ամենահայտնի և պահանջված մոդելները հանդես են եկել շքեղ հարսանեկան հագուստներով, որոնք կարելու համար պահանջվել է մի քանի ամիս:
Լուսանկարիչը ուսումնասիրելով հնդկական մշակույթը՝ պատմում է, որ նման զգեստներ կրում է երկրի բարձր խավը, որովհետև հարսանյաց հագուստն այստեղ ամբողջովին ձեռքի աշխատանք է, պահանջում է չափազանց երկար ժամանակ և մեծ գումարներ:
Շատ ժամանակ այս զգեստների ասեղնագործություններն արվում են ոսկեջրած թելերով կամ զարդարվում են շատ թանկարժեք քաերով: